Չինաստանում Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը: