Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են։