00:00:00

Դեսպան խաչատրյանը և Փարիզի քաղաքապետի տեղակալն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին

20:44, 22 հուլիս 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին, մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր