00:00:00

Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ. Զախարովա

20:56, 15 հուլիս 2026 Արտաքին քաղաքականություն

Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․

Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով։

«3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,-ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր