00:00:00

ՍԴ-ն որոշեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր չեն լինելու, ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ

18:07, 04 հուլիս 2026 Տեսանյութեր

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերից 7-ը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարան էին դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։

Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն էր։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր