Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն:
Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ նա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ հրապարակային հայտարարություններ է արել, որոնք, ըստ նախաքննության, պարունակել են ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանքի հրահրման ու քարոզի տարրեր։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նշված հանգամանքները հաստատվել են նաև նշանակված փորձաքննության եզրակացությամբ։
Հսկող դատախազի որոշմամբ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երեք դրվագով։
Նախկին պատգամավորը ավելի ուշ ձերբակալվել է։