00:00:00

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

18:29, 19 հունիս 2026 Իրավական

Հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7․25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին։ Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

 

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր