00:00:00

ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղարն ընդգծել են «ԹՐԻՓՓ»-ի իրականացման կարևորությունը

21:12, 18 հունիս 2026 Արտաքին քաղաքականություն

Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը տարածաշրջանի լոգիստիկ ներուժի լիարժեք կիրարկման համար: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր