00:00:00

Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում

19:04, 17 հունիս 2026 Իրավական

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա նման հայտարարություն արեց նիստի մեկնարկից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

 

Նշենք` փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։ Խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի մասին է:

 

«Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասաց Օսիպյանը։

 

Նա այլ հարցերի չպատասխանեց` նշելով, թե ուշանում է «Մարտի 1-ի» գործով դատական նիստից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր