ԿԸՀ-ն բավարարեց Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` Դավիթ Ղազինյանին զրկել ազատությունից և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: