00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով փորձել են արգելված իրեր փոխանցել (Տեսանյութ)

15:00, 17 հունիս 2026 Իրավական

Հունիսի 17-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն): Նշված տարածքում անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը՝ ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից:

Շարունակելով ձկնորսական լարի հետքով տեղանքի զննությունը՝ ծառայողները հիմնարկի տեղամասերից մեկի զբոսահրապարակի տանիքից էլ հայտնաբերել են լարին ամրացված, սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ, որում առկա է եղել բջջային 2 հեռախոս:

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր