00:00:00

Օդեսայի մարզում կօծեն XV դարի հայկական եկեղեցին

22:11, 02 հունիս 2018 Աշխարհ

Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի կունենա միջնադարի հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգերի օծման արարողությունը: Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեից, միջոցառմանը կմասնակցի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգևորականների ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր: Օծման կարգը կկատարի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գրում է AnalitikaUA.net-ը: Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է: Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով: Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ: Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է: Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր