Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է.
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»:
Հիշեցնենք՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին այսօր ձերբակալել էին ֆեյսբուքյան գրառման համար, որն, ըստ ՔԿ-ի բնորոշման, «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» էր։ Կալանքի մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Այն, ինչպես հայտնեց փաստաբան Հարությունյանը, մասնակի է բավարարվել։