Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին NEWS.am-Ին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում տանկային վարժանքների ընթացքում նախօրեին սպա է մահացել։