00:00:00

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի

21:35, 10 հունիս 2026 Իրավական

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Սրբազան պայքար՛՛ տելեգրամյան ալիքից: 

՛՛Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ:

Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն ՀՀ դրամ)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր