Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակ Ավետիսյանն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով։
Այս մասին տեղելացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել, իսկ հաջորդ օրը նա կալանավորվել էր 1 ամսով։