Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։
Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։
34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։