Երեկ Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի գործով Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
1lurer.am-ին տեղեկություններով՝ հաղորդում ներկայացրել են երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ: