Հայաստանի իշխանությունները հանրապետության Ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից և գործը հասցնել աղետի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի»: