00:00:00

Ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու դեպք Է բացահայտվել․ ՀԿԿ

14:12, 03 հունիս 2026 Իրավական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր