00:00:00

«Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, լծակներ կօգտագործեմ, որ Լուկաշենկոն չկարողանա ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ». Փաշինյան

Աբովյանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։

«Հայաստանը  ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որը միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ, որ մասնավորապես՝ Լուկաշենկոն չկարողանա ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո կվերադառնա՝ որպես վարչապետ և տագնապալի հայտարարություններ այլևս չեն լինի։

«Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատն ստանալու պարագայում և ձեր մանդատն ստանալուց հետո կվերադառնամ աշխատանքի և դուք կտեսնեք, որ բոլոր տագնապալի հայտարարությունները կչեզոքացվեն»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր