00:00:00

Ի պատասխան ՌԴ-ում գոյացած պրոբլեմների, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունը Կարս-Գյումրի երկաթուղու բացման մասին հերթական ֆուֆլոն է․ Արթուր Դանիելյան

20:02, 24 մայիս 2026 Բլոգ

Մեր կլոունը «լուծում» ա գտել։ Այս մասին գրել է  Արթուր Դանիելյանը։ 

«Գոյություն ունեցող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի վրա ծախսվել է մոտ 1 մլրդ դոլար: Տարեկան այն գեներացնում է մոտ 10 մլն դոլարի շրջանառություն, որը բավարար չէ նախագծի նույնիսկ օպերացիոն ծախսերը փակելու համար: Ներկա պահին այդ երկաթգծով նախատեսված 5 մլն տոննա բեռի փոխարեն տարանցվում է 0,5 մլն տոննա բեռ: Պատճառն ուղղու տեխնիկական խնդիրն է: Բանն այն է, որ Վրաստանում, Ադրբեջանում ինչպես և Սովետական Միության բոլոր մնացած երկներում (այդ թվում Հայաստանում) երկաթգիծն ունի 1,520մմ լայնություն, մինչդեռ Թուրքիան ու Եվրոպան ունեն ուղղու 1,433մմ լայնություն: Սա բեռնափոխադրողներին ստիպում է ահռելի գումարներ ծախսել սահմանային հատման կետերում վագոնների թափքը փոխելու վրա, ինչն էլ պատճառ է դառնում նրա, որ փոխադրողները նախընտրում են բեռնատարներով աշխատել:

Հետևաբար, ի պատասխան ՌԴ-ում գոյացած պրոբլեմների, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունը Կարս-Գյումրի (Թբիլիսին նա միտումնավոր մոռացավ նշել) երկաթուղու բացման մասին հերթական ֆուֆլոն է: TRIPP-ի շրջանակներում Գյումրին Նախիջևանի տարածքով Իրանի հետ կապելու մասին կուտն էս ամեն ինչի դեսերտն է, որովհետև դե Թրամփը օր ու արև չի ունենա մինչև Իրանին ևս մեկ երկաթուղի չտա: Էլ չասեմ, որ Իրանը Թուրքիայի հետ ունի առանձին երկաթուղի: Խի՞ պիտի պայմանական իրանական բեռը Թուրքիա հասնի Հայաստանով ու Վրաստանով, եթե կարող է ուղիղ մտնել Թուրքիա, ոչ մեկ չգիտի:

 
 
 

Թե ու՞մ ա Եվրոպա/Թուրքիայում պետք մեր միրգ-բանջարեղենը ու ո՞նց են դրանք ռեֆրեժեռատորի փոխարեն փոխադրվելու երկաթգծով, հարցերը առհասարակ տեղին չեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր