00:00:00

Չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են «Կալուգացի Սամո», դա հարգանք է. Սամվել Կարապետյան

17:00, 22 մայիս 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իր համար վիրավորական չէ, երբ իրեն դիմում եմ «Կալուգացի Սամո» անունով:

«Ես տասը տարի ապրել եմ Կալուգայում, ինչի՞ց պիտի վիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, փորձանքներ չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի ու Հայաստանի կողքին:  «Տաշիրի Սամո» էլ են ասում, «Կալուգայի Սամո» էլ են ասում, դա հարգանք է։ Ինձ իմ ընկերներն էլ են ժամանակին ասել «Կալուգացի Սամո», դա հարգանք է: «Կալուգացի Սամոն», ինչպես իրենք ասում են, նույնիսկ չեն հասկանում՝ ինչքան պատվաբեր է: Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվելու «Կալուգացի Սամոյի» հետ, կարող է 1,000 կիլոմետր փախնեին: Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է՝ ինչ-որ վիրավորական բան են ասում: Չեմ վիրավորվում, ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում»,- հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր