00:00:00

Պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք. Սամվել Կարապետյան

16:26, 22 մայիս 2026 Քաղաքականություն

Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք գնում ենք հաղթանակի, այս մասին հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք իշխանությունը վերցնելու ենք: Մենք չենք քննարկում «եթե»-ներ, մենք քննարկում ենք երբ: Այդ «երբ»-ը լինելու է  հունիսի 7-ին: Մենք չենք կարող երդվել Ալիևի անունով, մենք պարզ ներկայացրել ենք մեր ծրագրերը: Ժողովրդին հնարավորություն ենք տալիս որոշել մեր ցանկությունները, մեր մոտիվացիան և հնարավորությունները, որը նրանք կարող են համեմատել փողացի ղժղժոցի հետ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր