Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում նրանք, որոնց գլուխներն հիբրիդային են։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ հայկական լրատվամիջոցների մի խումբ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
«Դուք ներկայացնելով առաջատար լրատվամիջոցները, նման պատերազմներ զգացե՞լ եք այլ երկրներից։ Ես տեսնում եմ, որ նրանց գլուխները հիբրիդային են։ Նույնիսկ հայերի նորմալ գլուխներ չեն։ Ահա սա է հիբրիդը։ Ամենօրյա նարատիվներ, բոլորն իրենց համար գործակալներ են»,- հայտարարեց Կարապետյանը։
Մեկնաբանելով ՌԴ հատուկ ծառայությունների հետ իր առնչության մասին լուրերը՝ Կարապետյանը նշեց, որ Ռուսաստանում ապրած 35 տարիների ընթացքում «ոչ մի ФСБ-ականի» չի տեսել։