00:00:00

Հրատապ. դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն

09:55, 22 մայիս 2026 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` այսօր վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն: Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում: Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին նաեւ Գյումրու ավագանու արտահերթ ընտրության արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվեց ու ընդդիմությանը հաջողվեց միավորվելով ստանձնել Գյումրիի կառավարումը:

Ավելին` մեր տեղեկություններով` Մ. Գրիգորյանի թիմից մեկ հոգու արդեն ձերբակալելու որոշում է կայացվել:

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ իրավապահներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր