«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 21-ին Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում անցկացված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:15-ի դրությամբ մասնակցել է շուրջ 1280 մարդ։ ԻՔՄ-ի փոխանցմամբ՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի մեթոդով։
«Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,– ասվում է հաղորդագրության մեջ: