ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց, Լուիզիանայի հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրին Դանիայի կազմում գտնվող արկտիկական կղզի կատարած այցի ժամանակ Sermitsiaq թերթին տված հարցազրույցում խոսել է Գրենլանդիայի անկախության օգտին՝ ասելով, թե Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր:
Միևնույն ժամանայ, սակայն, ԱՄՆ-ն չի հրաժարվում կղզին վերահսկելու իր ծրագրերից։
Մասնավորապես, Միացյալ Նահանգները փորձում է փոփոխություն կատարել Գրենլանդիայի հետ կնքված ռազմական համաձայնագրում և ապահովել, որ իր զորքերն անորոշ ժամանակով մնան Արկտիկական կղզում, նույնիսկ եթե այն անկախություն ստանա, հաղորդում է պարբերականը՝ հղում անելով Վաշինգտոնի, Կոպենհագենի և Գրենլանդիայի պաշտոնյաներին։