Հայաստանը հարուստ է եկեղեցիներով ու վանքերով, սակայն պահպանված ամրոցները շատ քիչ են, և դրանց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Ամբերդը։
Այդ մասին Բյուրականում քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ընգծելով, որ Ամբերդը դառնալու է Հայաստանի տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը։
«Տուրիստական ներդրումների շրջանակում նախատեսում ենք տարեկան 200 միլիոն դոլարի ներդրում։ Այսօր տուրիստական հոսքի շուրջ 80 տոկոսը մնում է Երևանում։ Եթե այդ տուրիստների թեկուզ 1-2 տոկոսը հասնի այստեղ, ապա գործազուրկ մարդ չի լինելու, դժվար սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներ չեն լինելու։
Տուրիստական ամենակարևոր շրջաններից են դառնալու Ամբերդը, Արագածը և Բյուրականը։ Եվ մենք առաջին իսկ օրերից իրականացվելու են ներդրումներ։ Ինչպես հայտարարվել է, առաջիկա հինգ տարիներին ամեն տարի նախատեսվում է 200 միլիոն դոլարի ներդրում։ Համեմատության համար ասեմ, որ նախորդ հինգ տարիներին օտարերկրյա ներդրումների ծավալը տարեկան ընդամենը մոտ 20 միլիոն է եղել, ուստի դուք շատ արագ կտեսնեք տարբերությունը»։
Նարեկ Կարապետյանը նաև հավելել է՝ բարեկեցությունը ստեղծվելու է բոլորի համատեղ աշխատանքով, սակայն նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել միայն վարժ առաջնորդը։