Ռուսաստանը Հայաստանից ստացել է պաշտոնական ծանուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին, հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա արդեն դառնում է մի համակարգ, որը, ինչպես մենք հասկանում ենք, այս ուղղությամբ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Զախարովան։