00:00:00

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով, ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում․ Թևանյան

13:54, 21 մայիս 2026 Քաղաքականություն

Բնական է՝ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ՀՀ-ի ազգային-պետական շահն են պաշտպանում, պետք է հռչակվեն դավաճաններ: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը:

«Իշխանափոխությունից հետո նա ինքը պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչ է արել այն 8 միլիարդ դոլարի հետ, որը պետական պարտքի ավելացման չափն է»,-նշել է Թևանյանը։

Նա հավելել է, որ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։

«Իրենց հարձակումները մեզ վրա որևէ ազդեցություն չեն կարող թողնել: Ինչպես հայտնի է՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը դեռևս անցած տարվանից, և, կարելի է ասել, իր ստեղծման օրվանից կողմ է եղել, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի և մենք ինքներս օրինակ ենք ծառայել, ցույց տալով՝ ոչ թե մանդատի, աթոռի խնդիր ունենք, այլ, որ պետք է անենլ ամեն ինչ, որ ՀՀ-ն Արցախի ճակատագրին չարժանանա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր