«Մեր գյուղում ապրում են բազմաթիվ հնդիկներ, որոնք անչափ շնորհակալ են ձեզանից»,- նախընտրական հանդիպման ժամանակ Գեղանիստ գյուղում ասաց կինը։
Նա ընդգծեց, որ իր հետ եկել է իր մոտ աշխատող հնդիկ կին, որը ցանկանում է Փաշինյանին անձամբ շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն այսքան խաղաղ է, ապահով, այսքան աշխատատեղ ունենք։
«Ժամանակին գնում էին այստեղից՝ աշխատանք փնտրելու, իսկ հիմա գալիս են, շնորհակալ ենք»,- ասաց կինը։
«Շնորհակալ եմ՝ ոչ միայն Հնդկաստանից, այլև տարբեր տեղերից»,- ասաց Փաշինյանը։