Ռուսաստանը հասկանում է Մոսկվայի հետ համագործակցությունից օգուտ քաղելու Երևանի ցանկությունը, բայց դա «երկկողմանի փողոց է»: Այս մասին Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանում աշխատող՝ Հայաստանի քաղաքացիները 2025 թվականին հայրենիք են ուղարկել գրեթե 3,9 մլրդ դոլար։ Դա փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդն է կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը։ Երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովությունից:
Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 36% ։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման և նաև ներմուծման ցուցանիշներով։ Դրանք են բնական գազը, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը»: