Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։
«Դժվար թե վիճելի լինի, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։ Մեզ հետ տնտեսական կապերի զարգացումը թույլ է տվել Հայաստանի ՀՆԱ-ն աճել գրեթե 40%-ով՝ միայն 2022-2025 թվականների ընթացքում», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում։
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը «երկկողմանի փողոց» են։
Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը ձեռնարկել է ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ միտումնավոր վատթարացնելով ռուս տնտեսվարողների գործունեության պայմանները։
Նա նշել է, որ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը։