00:00:00

Բևեռը հայտարարում է, որ ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է քարոզարշավը

18:14, 20 մայիս 2026 Քաղաքականություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է Բևեռի քարոզարշավը
Քիչ առաջ Վայք քաղաքում Ոստիկանության աշխատակիցներն ապօրինի կերպով առգրավել և բաժին են տեղափոխել «Ազգային-ժողովրդավարական Բևեռի» քարոզչական փիքափ (pickup) մակնիշի մեքենան, որն իրականացնում էր բնակչության իրազեկման աշխատանքներ։
Որպես պատճառաբանություն ոստիկանները ներկայացրել են այն անհեթեթ պնդումը, թե իբր մեքենան ենթարկվել է տեխնիկական վերասարքավորման, ինչի համար համապատասխան լիցենզիա առկա չէ։
📌 Ինչո՞ւ է սա բացահայտ քաղաքական դիտավորություն.
Երկակի ստանդարտներ. Նույն այս մեքենան վերջին 3 օրերին անընդմեջ, նույն կահավորմամբ շրջում էր Երևանում, և իրավապահ մարմինների կողմից որևէ խնդիր կամ հարց չի բարձրացվել։
Միտումնավոր խոչընդոտում. Մեքենան կանգնեցվել և առգրավվել է հենց այսօր՝ Սյունիքի մարզ ուղևորվելու կես ճանապարհին։ Սա ուղղակիորեն փաստում է, որ գործընթացը կրում է նպատակային բնույթ՝ տապալելու Բևեռի նախընտրական քարոզարշավը մարզերում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը սա որակում է որպես քաղաքական պատվեր և քարոզչության իրականացմանը խոչընդոտելու հատուկ դիտավորություն։
Հրավիրում ենք հանրության, իրավապաշտպանների և ընտրական գործընթացին հետևող միջազգային ու տեղական դիտորդների ուշադրությունը տեղի ունեցող ապօրինության վրա։ Իշխանությունները, կիրառելով վարչական ռեսուրսը, փորձում են լռեցնել այլախոհությունը և խախտել հավասար մրցակցային պայմանները։
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի սահմանափակումները և վերադարձնել մեքենան։
Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր