«Նիկոլ Փաշինյանի ցնցումների մեջ ընկնելը վախի նշան է, որ ամեն ինչ կորցնում է»,-այս մասին Ագարակում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով, որ արդեն վերջն եկել է։
Նրա համոզմամբ, եթե մարդը վստահ լիներ, ապա շատ հանգիստ, ժպիտով կխոսեր։
Հարցին, անակնկա՞լ էր Արարատ ցեմնետն իրենից վերցնելու Փաշինյանի հայտարարությունը, Ծառուկյանն արձագանքեց, իրեն տեղյակ պահել էին։
«Ինձ համար անակնկալ չէր, ինձ տեղյակ պահել էին։ Ալիևի պահանջն է։ Երբ վագոներն Ադրբեջանից գալիս են բենզինով, հիմա ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ալիևն ինչ պահանջ դնի, մեր վարչապետը պիտի կատարի, չկատարի, ասում է՝ պատերազմ կլինի։ Այսօր այս վիճակում ենք։ Այսօր երկրի խնդիրը Նիկոլն ու Ալիևն են»,-ասաց Ծառուկյանը։