Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարար Բուդրիսը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: