00:00:00

Հայաստանի ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան բան չի արել, որքան ես. Քոչարյան

20:17, 19 մայիս 2026 Քաղաքականություն

 

 

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հիշեցրել է Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու վերացման ուղղությամբ իր կատարած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան բան չի արել, որքան ինքը:

Նա, մասնավորապես, ասել է. «Նախագահությանս շրջանում ամենահաճախը եղել եմ Գյումրիում՝ տարեկան մի քանի անգամ։ Գալիս էի ստուգելու, թե ինչպես են պահպանվում շինարարության տեմպերը, էլ ինչ կարելի է անել, կառուցել։ Ինձ համար դա պատվի հարց էր։ Ես ինքս ինձ ասում էի, որ չի կարելի թողնել չլուծված հարցեր։ Բայց ահա ինձ ասում են դեռևս մնացած վագոն-տնակների մասին։ Գոնե դրանց վերացման համար պարտավոր ենք վերադառնալ։ Խոստանում եմ, որ ձեզ հանգիստ չեմ թողնի, ստիպելու եմ գիշեր-ցերեկ աշխատել: Ոչ մի ղեկավար չի արել Գյումրու համար այնքան, ինչքան ես եմ արել և ինչքան ես եմ անելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր