Պենտագոնը հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան 4 000 զինծառայողների ռոտացիան չեղարկելու որոշումը հանկարծակի կամ արտակարգ քայլ չի եղել՝ չնայած լեհական ղեկավարության ակնհայտ զարմանքին, տեղեկացնում է RMF FM ռադիոկայանը:
Նշվում է, որ Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ջոել Վալդեսը, մասնավորապես, հայտարարել է. «Զորքերի դուրսբերման որոշումը բազմամակարդակ համալիր գործընթացի արդյունք էր, որը ներառում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) հիմնական ղեկավարների և հրամանատարության ամբողջ շղթայի կարծիքները: Դա վերջին պահին ընդունված անսպասելի որոշում չէր, և հակառակը պնդելը սխալ կլիներ»։
Պենտագոնի հայտարարությունը հնչել է Լեհաստանում առկա մտահոգությունների հետնապատկերում, որտեղ իշխանություններն ավելի վաղ հասկացնել էին տվել, որ ԱՄՆ-ի որոշումն իրենց համար տհաճ անակնկալ է եղել։
Աղբյուրն ընդգծում է, որ այս իրավիճակն էլ ավելի է մեծացրել հարցերը Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ապագայի վերաբերյալ, հատկապես ՆԱՏՕ-ի ներսում լարված հարաբերությունների, Ուկրաինայում ընթացող պատերազմի և կոլեկտիվ անվտանգության հարցերում եվրոպական դաշնակիցների վրա Վաշինգտոնի աճող ճնշման ֆոնին։