00:00:00

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովան Փաշինյանի և քաղաքացու վիճաբանությանն է անդրադարձել

17:43, 18 մայիս 2026 Քաղաքականություն

«Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացուն. «Ասա՛ շնորհակալություն, որ հենց հիմա կողքի զուգարանում գլուխդ չջարդեցին»։ Մակրոնի և Զելենսկու Երևան կատարած այցն անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,-Telegram-ի իր էջում այսօրվա միջադեպն է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը բարկացել էր, երբ մի կին նրան ասել էր. «Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք փորձեցիք մեզ կզացնել, բայց մենք չենք կզել»։

Իրավիճակը լարվել էր, Փաշինյանի աջակիցները քաշքշել էին կնոջը։

«Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»,-ասել էր Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր