00:00:00

Արման Թաթոյանը կարևորել է ԱԱԾ-ի, ինչպես նաև մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելու խնդիրը

11:50, 18 մայիս 2026 Քաղաքականություն

Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ, հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից։

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

«Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվեց ԱԱԾ-ի, ինչպես նաև մյուս ուժային կառույցների պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործելու, պետական և մասնավոր ոլորտներում նրանց աշխատանքով, զբաղվածությամբ ապահովելու խնդիրը: Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ մշակվելու և կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր՝ ըստ մասնագիտական ուղղությունների և կարողությունների»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր