Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա, այն բանից հետո, երբ նա թույլ չի տվել իր մեքենայի վրա Նիկոլ Փաշինյանի քարոզչական նկարը փակցնեն։
Շենքի բակ է իջել նաև երիտասրադի հայրը, որը արցախյան պատերզմի մասնակից և վիրավոր։ Նա գոռում է. «Ո՞վ է երեխուն կպել»։
Արցախցի կինը միջադեպը հեռախոսով նկարահանել է, ինչը տեսնելով ՔՊ-ական քարոզիչները հեռացել են։ Հատկանշական է, որ տեղում պարեկներ կան, որոնք ՔՊ-ականներին կարգի հրավիրելու փոխարեն արցախցիներին էին հանդարտության կոչ անում։