00:00:00

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

22:44, 17 մայիս 2026 Քաղաքականություն

 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Այս մասին այսօր իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունը միակն է, որ կարող է լուծել այդ հարցը։
 
«Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարևան երկիրը կատարում է մեր երկրի նկատմամբ։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ է միայն մեր իշխանությունը»,– նշեց նա։
Կարապետյանը հավաստիացրեց, որ իր միջազգային կապերը օգտագործելով` ամեն ինչ անելու է, որ հայերը վերադառնան տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր