00:00:00

Ադրբեջանցիներին բերելու են ՀՀ, ռեֆերենդում անեն, ասեն «բարեկամ» երկրներ ենք, միացեք. Սամվել Կարապետյան

20:22, 17 մայիս 2026 Քաղաքականություն

« Ես պատկերացնում եմ այն գյուղերի վիճակը, որտեղ բացի ասֆալտից, ոչ մի հարց լուծած չի։ Ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում, ես հենց դրա մասին եմ ասել»,- Լոռու  մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, իշխանությունն այսօր 30 դպրոց սարքում է,  240-ը՝ փակում։

«Մենք գնում ենք ամենակարևոր հարցը լուծելու՝ առաջին հերթին ապահովելու բնական աճն ու գյուղերում կյանքի շարունակականությունը։ Սա պետք է դառնա մեր պետության գլխավոր  ծրագիրը։ Իշխանություններ  սահմանամերձ գյուղերը դատարկում են,  վտանգն ավելի մեծ է, քան պատկերացնում եք»,-ասել է Կարապետյանը։

Նա նաև ընգծել է՝ այս նվաստացած վիճակը պետք է փոխենք։

«Ես իմ հանգիստ ու ապահով կյանքը թողել եմ այս պայքարի համար, որովհետև երբ արդեն պատերազմ է հայտարարվում մեր եկեղեցու դեմ, այլևս լռել չի կարելի։ Դրա համար մենք պայքարելու ենք։  Այս իշխանությունները ադրբեջանցիներին բերելու են ՀՀ, ռեֆերենդում անեն, ասեն «բարեկամ» երկրներ ենք, միացեք, սրա համար է, որ պետք է պայքարենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր