00:00:00

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ծեծի ենթարկված քաղաքացիների առողջական վիճակի մասին

15:58, 02 հունիս 2018 Առողջություն

Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւ վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, եւ հանդես կգանք հայտարարությամբ»,-գրել է նա: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում բերման են ենթարկվել 15 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր