00:00:00

Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են

14:18, 16 մայիս 2026 Քաղաքականություն

Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը․

«Ստուգեցի՞ք, գտա՞ք ձեզ ցուցակներում: Հարգելիներս, նախորդիվ հրապարակել էի, թե ինչպես մտնեք elections. am կայք և ստուգեք՝ արդյոք ձեր, ձեր հարազատի անունը առկա է արդեն հրապարակված ընտրական ցուցակներում, բայց բազմաթիվ ահազանգեր եմ ստացել: Մարդիկ ոչ միայն իրենց անուն-ազգանունները շատ հաճախ չեն գտնում ցուցակներում, տեղամասային կենտրոններում, որոնք օրինակ նախորդ ընտրություններում եղել են, այլև իրենց հասցեներում հաշվառված են գտնում մահացած բարեկամի, անծանոթ մարդկանց անուններ:

Հնարավոր է երկու դեպք:

Առաջին, եթե ձեր անունը չկա հրապարակված ցուցակներում և երկրորդ, եթե ցուցակներում ստուգում եք և ձեր հասցեում հաշվառված եք տեսնում անծանոթ մարդկանց, կամ հանգուցյալ հարազատի անունը: Ի՞նչ ենք անում: Երկու հնարավոր տարբերակ կա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է որոշում 2025 թվականի մարտի 27-ին, համաձայն որի՝ դա դիմումի ձև է, կարող եք այդ դիմումին համապատասխան կամ էլեկտրոնային եղանակով, կամ գրավոր եղանակով դիմումով դիմել ներքին գործերի նախարարության, հայտնել ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Ավելին, հարգելիներս, կարող եք զանգահարել 8422 կարճ համարով և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանաք: Ի՞նչ եք անում, կամ ինքներդ հաշվառվում եք, կամ ձեր տան վրա հաշվառված անծանոթ մարդկանց հանում եք հաշվառումից, բայց կարևոր իրազեկում․ սա հնարավոր է կատարել ընտրություններից մինչև 12 օր առաջ: Այսինքն վերջնաժամկետը մայիսի 26-ն է, ժամը 14։00․ եղեք իրազեկված, խնդրում եմ այս տեսանյութը տարածեք, կիսվեք, որովհետև կրկին ընդգծում եմ՝ անհասկանալի կերպով խառը ցուցակներ են, հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են, և մենք հայտնաբերել ենք հասցեներ, որոնց վրա ընդհուպ դեպք ունենք, որ հարյուրավոր մարդիկ մեկ հասցեի վրա են հաշվառված, ու փորձելու ենք վերհանել այս մեխանիզմի հիմնապատճառները: Եվ հարգելիներս, տեր կանգնեք ձեր ձայնին, որովհետև կրկին ընդգծում եմ՝ եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն ձեր ապագա կյանքը կանխորոշելու են, և ձեր ընտրությունը կատարելու են այն մարդիկ, ովքեր գնալու են ընտրության․ եղեք իրազեկված»,- նշել է Մելոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր