«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ։
Հանրային հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել մայիսի 3-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ` հայտարարելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
«Ուժեղ Հայաստան»-ը դատական հայցով պահանջում է հերքել զրպարտությունը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն, հիշեցնենք, Սամվել Կարապետյանն է։