00:00:00

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ

10:49, 16 մայիս 2026 Քաղաքականություն

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել The James Madison Institute-ի առաջխաղացման հարցերով փոխնախագահ Բրայան Հիկիի հետ։

Դեսպանությունից հայտնում են՝ վերջինս ներկայացրել է կազմակերպության հիմնական գործունեությունը, ընթացիկ նախաձեռնություններն ու զարգացման ուղղությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու կարևորությունը։

Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ձևաչափերը` արհեստական բանականության, տվյալների և տեխնոլոգիական կենտրոնների զարգացման ոլորտներում ուսումնասիրությունների իրականացման, համատեղ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու, Հայաստանին առնչվող մի շարք թեմաներ լայն լսարաններին հասցնելու ուղղություններով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր