Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե արդյոք 20-ամյա կասեցումը բավարա՞ր կլինի, Թրամփը պատասխանել է. «20 տարին բավարար է: Բայց նրանց կողմից երաշխիքների մակարդակը… Դրանք պետք է լինեն իրական 20 տարիներ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը պահանջում էր, որ Իրանը համաձայնի ընդմիշտ դադարեցնել ուրանի հարստացումը՝ հայտարարելով, որ չի ցանկանում խնդիրը թողնել ապագա նախագահի ուսերին։