«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատեց Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հեռակա բանավեճերը՝ դրանք որակելով անիմաստ շոու, որը հանրությանը շեղում է բուն խնդիրներից և ապագայի ծրագրերից:
Նա ներկայացրեց իրենց քաղաքական ուժի այլընտրանքային ուղին՝ ասելով. «Մենք եկել ենք ասելու, որ առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի: Մենք առաջարկում ենք Ադրբեջանին հաղթել տնտեսական մրցակցության մեջ: Մենք՝ հայերս, դա կարող ենք, որովհետև հայ մարդն աշխատասեր է, հնարամիտ է ու կարողանում է խորանալ գիտության մեջ:
Մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելով՝ մենք կարող ենք հնգապատկել մեր բյուջեն և 5 տարում հասնել 45 միլիարդ դոլարի բյուջեի, որը 2 անգամ ավելի է, քան Ադրբեջանի այսօրվա բյուջեն: Նման իրավիճակում Ալիևը մեզ հետ չի խոսելու անկլավներից ու նախապայմաններ չի դնելու»։
որպես պետության զարգացման և անվտանգության երաշխիք՝ քաղաքական գործիչն
Սարգսյանը որպես պետության զարգացման և անվտանգության երաշխիք շեշտեց արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի կարևորությունը՝ խիստ քննադատելով ռուսամետ գործիչներին:
«Մենք այն ամենաառաջիններից ենք, որ մշտապես ասել ենք՝ Ադրբեջանի հետ համաձայնության փաստաթուղթը պիտի ստորագրվի Վաշինգտոնում, ոչ թե Ռուսաստանում և Մոսկվայում: Մենք գտնում ենք, որ մեր՝ Ազգային ժողովում լինելը, գերկարևոր է ՀՀ-ի համար… Եթե վաղվա ԱԺ-ում դուք ձեր քվեն տաք. և ներկայացված լինեն նաև արևմտամետներ, այդ նույն Արևմուտքը կտեսնի, որ հայ մարդն ընտրություն է կատարել, և աշխարհի դռները կբացվեն մեր առաջ»,-մասնավորապես նշեց նա: